Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի հազվադեպ են տառապում ուռուցքաբանական հիվանդություններով:

 

Պարզվել է, որ դա այնքան էլ ճիշտ չէ: 60 հազարից ավելի մարդու կյանքի պատմությունն ուսումնասիրելուց հետոգիտնականները հանգել են եզրակացության, որ բուսակերները, ճիշտ է, հազվադեպ են հիվանդանում ստամոքսի, միզապարկի քաղցկեղով և լեյկոզով: Սակայն արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նրանց մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան մսեղենըգերադասող մարդկանց մոտ: 

 

«Տագնապային» ստամոքս


Իրկուտսկիգիտնականները սահմանել են, որ գաստրոէնթերոլոգիական բաժանմունքում հիվանդների ուղիղ կեսը  կամ տագնապային կամ դեպրեսիվ վիճակում է: Հետաքրքիրն այն է, որ ենթաստամոքսայինգեղձի և ստամոքսի հիվանդություններով մարդկանց մոտ հաճախ է տագնապայնություն արձանագրվում: Իսկ լյարդի և աղիների հիվանդություններով մարդիկ ավելի շատ դեպրեսիաների հանդեպ հակում ունեն: Իսկ տագնապայնության և դեպրեսիաների դեմ դեղամիջոցները նշանակալիորեն ավելացնում են  մարսողական համակարգի օրգանների լավ աշխատելու հավանականությունը: 

 

Այս կապակցությամբ բժիշկները խորհուրդ են տալիս խոցեր և հեպատիտներ ունեցող մարդկանց հոգեթերապևտի մոտ ստուգել իրենց հոգեբանական վիճակը և, անհրաժեշտության դեպքում, բուժման կուրս ընդունել: 

 

Հակախոցային յոգուրտ 


Ճապոնացիգիտնականները յոգուրտ են ստեղծել, որը կանխարգելում է  հելիկոբակտերիայով վարակումը և օգնում է պայքարել դրա դեմ: Առաջին կլինիկական փորձարկումները հուսալի արդյունք են տվել: Նոր արտադրանքն արդեն կա վաճառքում Ճապոնիայում և Կորեայում: Շուտով սպասվում է, որ կլինի Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

 

Պրոբիոտիկներ բրոնխների համար


Բրոնխային ասթմայի դեպքում պրոբիոտիկների արդյունավետության մասին նոր տվյալներ են ստացել Ռյազանիգիտնականները: 

 

Պարզվում է, բրոնխային ասթման հաճախ ուղեկցվում է դիսբակտերիոզով: Եթե բուժման սխեմայի մեջ ներառվեն պրոբիոտիկները, որոնք աղիքային օգտակար միկրոֆլորա են պարունակում, ապա բրոնխային ասթմայի նոպաները ավելի քիչ կլինեն:

 

Հիվանդները նշում են նվազեցման և ալերգիայի այլ դրսևորումների` էկզեմայի և ալերգիկ հարբուխի բացակայության մասին: 

 

Վիտամին կոլիտի դեմ


Խոցային կոլիտի բուժման նոր մեթոդ են ստեղծել ասիացիգիտնականները: Նրանք կոլիտի թեթև տեսակներով հիվանդներին առաջարկում են հեղուկ վիտամին E-ի կիրառությունը, որն անհրաժեշտ է ներմուծել ուղիղ աղու մեջ: Նոր սխեմայով բուժման առաջին փորձերը հիանալի արդյունք են տվել: Գիտնականները հուսով են, որ շուտով այս մեթոդը լայն կիրառության կգտնի, քանի որ այն նյութական լուրջ ծախսեր չի պահանջում և կողմնակի արդյունքներ չունի:

 

Դիաբետ + փքվածություն


Ստավրոպոլիգիտնականները պարզել են, որ շաքարային դիաբետի դեպքում շատ հաճախ է հանդիպում բարակ աղիում մանրէների ավելորդ աճի երևույթը: Մանրէները տեղակայվում են աղիներում իրենց համար ոչ բնորոշ հատվածներում` ցավ և որովայնի փքվածություն առաջացնելով:  Աղիքային հակաբիոտիկների և ֆերմենտային պատրաստուկների նշանակումը հանգեցնում է վիճակի լավացման հիվանդների 80%-ի մոտ:

 

Բժիշկները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս աղիներում անհարմարավետության զգացում ունենալիս ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ դիմելգաստրոէնթերոլոգին, ով կօգնի արագ և արդյունավետ վերացնել տվյալ խնդիրը: 

 

Լյարդ և դեղամիջոցներ


Վոլգոգրադիգիտնականները պարզել են, որ լյարդի ճարպակալումը նշանակալիորեն  փոխում է որոշ դեղամիջոցների քայքայման արագությունը: Դա «սրտային» հիվանդներին կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Հնարավոր են սրտի ռիթմի խանգարում, արյունահոսություն և զարկերակային արյան ճնշման նվազում: Բարեբախտաբար, այդ վիճակը շտկել հնարավոր է: Եթե լյարդի վիճակը կարգավորվի, ապա կվերականգնվի նաև դեղորայքի հանդեպ սովորական ռեակցիան: Բժիշկները կոչ են անում մարմնի ավելորդ քաշ ունեցող և հիպերտոնիայով մարդկանց  հետազոտություններ անցնել լյարդի վիճակն ստուգելու համար: Եթե բժիշկը լյարդի ճարպակալման նշաններ հայտնաբերի, ապա պետք է բուժման կուրս անցնել: Այն ներառում է առողջ ցածրկալորիական սննդակարգ` մրգերով ու բանջարեղենով, ալկոհոլից լրիվ հրաժարում և վիտամինների ու հեպատոպրոտեկտորների ընդունում: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հավերժության քարը
Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխատեսումներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ